Սպորտ

Անցած շաբաթվա լավագույն երկրպագուական պահը. ՈՒԵՖԱ-ի անդրադարձը՝ Ռոնալդուի և հայ երեխայի մասնակցությամբ տեսանյութին

1 րոպեի ընթերցում

Անցած շաբաթվա լավագույն երկրպագուական պահը. ՈՒԵՖԱ-ի անդրադարձը՝ Ռոնալդուի և հայ երեխայի մասնակցությամբ տեսանյութին

ՈՒԵՖԱ-ի «Ֆեյսբուք»-ի էջում  հրապարակվել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդու և հայ երեխայի մասնակցությամբ տեսանյութը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութին կից ՈՒԵՖԱ-ի «Ֆեյսբուք»-ի էջում կատարվել է հետևյալ գրառումը. 

«Անցած շաբաթվա լավագույն երկրպագուական պահը։  Հուզիչ զրույց Հայաստանի թալիսման Ռուբենի և Քրիշտիանու Ռոնալդուի միջև՝  աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ»։ 

Ավելի վաղ Քրիշտիանու Ռոնալդուն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել էր իր և հայ երեխայի՝ Ռուբենի մասնակցությամբ տեսանյութը՝ շեշտելով, որ նոր ընկեր է ձեռք բերել։ Տեսանյութը սոցիալական ցանցերում լայն տարածում էր գտել։  

Այնուհետև ֆուտբոլիստի և լսողական և խոսքի խանգարումներ ունեցող հայ երեխայի հանդիպման մասին ռեպորտաժ էր պատրաստել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Ռուբենը պատմել էր, որ իր երազանքն է եղել Քրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելը, ինչը վերջապես իրականություն է դարձել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում