Էլինա Ավանեսյանը Ծաղկաձորում անցկացրեց վարպետության դաս և հանդիպում երիտասարդ թենիսիստների հետ

3 րոպեի ընթերցում

«Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին  Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել հատուկ հանդիպում և վարպետության դաս երիտասարդ մարզիկների ու երեխաների համար։

Միջոցառման գլխավոր հերոսը հայկական սպորտի խոստումնալից և հեռանկարային թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն էր։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Կերոն» զարգացման հիմնադրամը։ 

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել «Կերոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը՝ կարևորելով սպորտի դերը նոր սերնդի դաստիարակության և առողջ ապրելակերպի խթանման գործում։ 

Վարպետության դասին մասնակցել են ավելի քան 200 երեխաներ և թենիսի սիրահարներ Երևանից, Վանաձորից և Գյումրիից։ Երեխաները ջերմությամբ են դիմավորել Էլինային և մեծ ոգևորությամբ խաղացել նրա հետ թենիսի դաշտում: 

Հանդիպման ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել նաև մասնակցել մրցույթ խաղին և նվերներ ստանալ։ Մասնակիցները նաև բազմաթիվ հարցեր են  ուղղել Էլինային, որը սիրով կիսվել է իր փորձով և մարզական խորհուրդներով։ Այնուհետև երեխաները լուսանկարվել են նրա հետ և ստացել են ինքնագրեր ու թեմատիկ փոքրիկ նվերներ։ 

Էլինա Ավանեսյանը, որը «Կերոն» հիմնադրամի աջակցությամբ 2024 թվականին ձեռք բերեց ՀՀ քաղաքացիություն և այժմ միջազգային մրցաշարերում ներկայացնում է Հայաստանը, իր խոսքում նշել է․ 

«Ինձ համար մեծ ուրախություն է վերադառնալ Հայաստան և կիսվել իմ փորձով։ Հուսով եմ՝ այս հանդիպումները կօգնեն երեխաներին ավելի մոտիվացված լինել և հասնել իրենց մեծ նպատակներին»։ 

Սպորտը «Կերոն» հիմնադրամի ռազմավարական ուղղություններից մեկն է, և այս նախաձեռնությամբ հիմնադրամը նպատակ ունի ոչ միայն ոգեշնչել երիտասարդ մարզիկներին, այլև նպաստել Հայաստանի սպորտային կյանքի զարգացմանը։ 

Էլինա Ավանեսյանի այս տարվա այցի գլխավոր հովանավորն է Adidas ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: 

Հայերեն العربية English Español

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA