Նեպալը չեղարկել է սոցցանցերի արգելքը ցույցերի ժամանակ 19 մարդու զոհվելուց հետո

1 րոպեի ընթերցում

Նեպալը չեղարկել է սոցիալական ցանցերի արգելքը, որը ցույցերի և իրավապահների հետ բախումների առիթ էր դարձել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, 100-ից ավելին՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Կառավարությունն արգելել էր սոցիալական մեդիայի 26 հարթակների աշխատանքը, այդ թվում՝ Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի, You Tube-ի։ Հազարավոր մարդիկ Կատմանդուում ցույցի էին դուրս եկել՝ գրոհելով խորհրդարանի շենքը։ Իրավապահները կիրառել էին արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ցուցարարների վրա էին արձակել ռետինե փամփուշտներ։ 

Նախարարներից մեկը հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը տեղի ունեցած արտակարգ նիստի ընթացքում կառավարությունը որոշել է չեղարկել արգելքը։

Նեպալի կառավարությունն անցյալ շաբաթ իշխանություններին հրահանգել էր արգելափակել սոցիալական մեդիայի 26 հարթակների աշխատանքը, քանի որ նրանք չէին գրանցվել Նեպալի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։ Կառավարությունը հայտարարել էր, որ դա անհրաժեշտ է՝ վերահսկելու կեղծ լուրերը, ատելության խոսքը և առցանց խարդախությունները։

Հայերեն Русский

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 27/10/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 27/10/26

Նավթի գներն աճել են - 27/10/26

Իսպանիայի Սոֆիա թագուհին այցելել է Գեղարդի վանական համալիր

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ