Սպորտ

Եղիշե Մելիքյանը իրատեսական է համարում Իռլանդիայի հավաքականին հաղթելը

1 րոպեի ընթերցում

Եղիշե Մելիքյանը իրատեսական է համարում Իռլանդիայի հավաքականին հաղթելը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում Իռլանդիայի դեմ տնային խաղում իր գլխավորած թիմի հնարավորությունների մասին։ 

«Շատ դժվար է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո վերականգնվելը, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իռլանդիան և Պորտուգալիան տարբեր թիմեր են, թե՛ իրենց ոճով, թե՛ իրենց մակարդակով: Բայց ասեմ, որ Իռլանդիան ուժեղ թիմ է, սակայն այդ թիմին հաղթելը իրատեսական է: Մեծ աշխատանքի ու ցանկության դեպքում կունենանք այդ հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Մարզչի խոսքով` Հայաստանի հավաքականի հետ աշխատանքում իրեն մոտ մեկ տարի է պետք դրական արդյունքներ ունենալու համար:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իռլանդիային: Հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին, Երևանի ժամանակով 20:00-ին: 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում