Սպորտ

Հայաստանի հավաքականի համար այժմ կարևորը կայունությունն է. Նաիր Տիկնիզյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հավաքականի համար այժմ կարևորը կայունությունն է. Նաիր Տիկնիզյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարծում է, որ Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպումը կարևոր է թիմի համար: 

«Պորտուգալիայի դեմ խաղը դառը, բայց մեծ փորձառություն էր: Հիմա արդեն ժամանակն է Իռլանդիայի դեմ խաղի մասին մտածելու: Մեզ համար շատ կարևոր խաղ է Իռլանդիայի դեմ հանդիպումը: Լիահույս եմ, որ այն հաջող կլինի մեզ համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տիկնիզյանը:

Ազգային թիմի պաշտպանի խոսքով` Հայաստանի հավաքականում արդեն իսկ վերլուծել են մրցակցին, բայց ոչինչ չեն բարձրաձայնի:

«Մենք ավելացրել են Իռլանդիայի դեմ խաղի նախապատրաստական աշխատանքը: Հայաստանի հավաքականի համար այժմ կարևորը կայունույթունն է: Լիահույս եմ, որ արդյունքները կլինեն, երբ գոնե մեկ տարի շարունակաբար կաշխատենք նույն մասնագետի հետ»,-առանձնացրեց նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իռլանդիային: Հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին Երևանի ժամանակով 20:00-ին:

Կարդացեք հոդվածը` Españolქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում