Սպորտ

Ես նոր ընկեր ձեռք բերեցի. Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել իր և հայ երեխայի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ես նոր ընկեր ձեռք բերեցի. Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել իր և հայ երեխայի մասնակցությամբ

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի դեմ Երևանում կայացած խաղից առաջ խաղադաշտում իրեն ուղեկցող երեխայի հետ շփումից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուն տեսանյութին կից գրել է. 

«Ես երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Շնորհակալ եմ սիրո և աջակցության համար, որ ստանում եմ ամեն օր և հույս ունեմ, որ յուրաքանյուր ոչ հնարավորություն կունենա գնալ իր երազանքի հետևից»։ 

Ռոնալդուի և հայ երեխայի մասնակցությամբ տեսանյութերը լայն տարածում էին ստացել սոցիալական ցանցերում Հայաստան-Պորտուգալիա խաղից անմիջապես հետո։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին հյուրընկալել էր Պորտուգալիայի ազգային թիմին։ Պորտուգալիայի հավաքականը այդ խաղում հաղթանակի հասավ 5-0 հաշվով:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում