Աշխարհ

Բելառուսում ավարտվել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը

2 րոպեի ընթերցում

Բելառուսում ավարտվել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը

Բելառուսում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն-2025», «Որոնում-2025» և «Էշելոն-2025» հատուկ զորավարժությունների ակտիվ փուլը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են զորավարժությունների միասնական մամուլի կենտրոնում։

«Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ պետության տարածքում ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը մասնակցելու համատեղ գործողության ընթացքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը դրսևորել են բոլոր բաղադրիչների համակարգված փոխգործակցություն»,- նշված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ լայնորեն կիրառվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի մարտական ​​փորձը և գործնականում մշակվել են համատեղ գործողությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների պլանավորման և կիրառման հարցերը: Մասնակցել են ավելի քան 2 հազար զինծառայողներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից ու հատուկ նշանակության ուժերի կազմավորման աշխատակիցներ: Ներգրավվել է մոտ 450 միավոր զենք և ռազմական տեխնիկա։

Զորավարժությունների եզրափակիչ փուլին որպես դիտորդներ ներկա էին Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի պատվիրակությունները, Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի գործադիր կոմիտեի և քարտուղարության, ինչպես նաև Իրանի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում