Եվրոպա

Լեհաստանը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Բելառուսը

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Բելառուսը

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Լեհաստանի քաղաքացիներին լքել Բելառուսը և զերծ մնալ այդ երկիր այցելելուց։ 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պավել Վրոնսկիի հայտարարությունը։ 

«Բելառուսը ժողովրդավարական երկիր չէ և բարեկամորեն տրամադրված չէ Լեհաստանի նկատմամբ։ Ես կցանկանայի, որ այս նախազգուշացումները հնարավորինս լուրջ ընդունվեն»,-ասել է Վրոնսկին։ 

Ավելի վաղ բելառուսական հեռուստատեսությունը ռեպորտաժ էր ցուցադրել Բելառուսում լրտեսության մեղադրանքով 1998 թվականին ծնված լեհ քաղաքացու ձերբակալության մասին։ Պնդվում էր, որ տղամարդը տեղեկություններ էր հավաքում սեպտեմբերի 12-16-ը նախատեսված ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների վերաբերյալ։ 

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Կրակովի բնակիչը սոցիալական ցանցերի միջոցով կապ է հաստատել բելառուս քաղաքացու հետ և առաջարկել նրան համագործակցություն լեհական հետախուզական ծառայությունների հետ: Զրույցը վերաբերել է Բելառուսում ռազմական օբյեկտների մասին տվյալների փոխանցմանը:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը անհեթեթություն է անվանել Բելառուսում Լեհաստանի քաղաքացու դեմ առաջադրված մեղադրանքները։ Տուսկը հայտնել է, որ ձերբակալվածը լեհ վանական է, որը Բելառուսում այցելել է մի քահանայի, որի հետ նա բարեկամական հարաբերություններ ունի։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում