Սպորտ

Մարզչական ապտակ․ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի նոր մարտավարությունը

2 րոպեի ընթերցում

Մարզչական ապտակ․ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի նոր մարտավարությունը

Արտառոց դեպք է տեղի ունեցել ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության Իտալիա-Էստոնիա ընտրական խաղի ընթացքում։ Իտալացիների նորանշանակ գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հանդիպման ընդմիջմանն ապտակել է սաներին, որպեսզի նրանք սթափվեն և սկսեն արժանի խաղ ցուցադրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։ 

Տեղեկությունը Sky Sport Italia-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է իտալացիների հարձակվող Ջակոմո Ռասպադորին։ 

«Բաստոնին փոխաբերական իմաստով չի օգտագործել «ապտակներ» բառը։ Նա իսկապես ապտակեց մեզ: Ես նույնպես վզակոթիս ստացա։ Առհասարակ, այս օրերի ընթացքում Գատուզոն վճռականություն և համառություն է հաղորդել մեզ։ Մենք տաղանդավոր խաղացողներ ենք, պարզապես պետք է դրսևորենք մեզ խաղադաշտում և ապացուցենք դա»: 

Ավելի վաղ հավաքականի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին լրագրողներին հայտնել էր, որ Ջենարո Գատուզոն ֆուտբոլիստներին «մի քանի լավ ապտակ» է հասցրել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի 5-րդ տուրի՝ Էստոնիայի թիմի հետ խաղի ընդմիջմանը, քանի որ առաջին խաղակեսն ավարտվել էր 0:0 հաշվով։ 

Դա ունեցել էր իր ազդեցությունը և հանդիպման երկրորդ կեսում դաշտի տերերը 5 անպատասխան գոլ էին խփել էստոնացիներին։

Սա Գատուզոյի նորամուտն էր Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ 

Երեք խաղից հետո Իտալիան 6 միավորով երրորդ տեղն է զբաղեցնում ընտրական I խմբի մրցաշարային աղյուսակում։ Առջևում են մեկ խաղ ավել անցկացրած Նորվեգիայի (12 միավոր) և Իսրայելի (9) հավաքականները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում