Հայաստանի պատմության թանգարանը շուրջ 2000 արժեքավոր ցուցանմուշներ է նվեր ստացել

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Էմանուել Սևրուգյան 95․ Սևրուգյաններ․ ժառանգություն և նվիրում» խորագրով նվիրատվություն-ցուցահանդեսի բացման արարողությունը։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պատմության թանգարանը։ 

«Սևրուկյան» հիմնադրամի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ թանգարանին են նվիրաբերվել շուրջ 2000 արժեքավոր ցուցանմուշներ, որոնք ներառում են Անդրե Սևրուգյանի հայ-իրանական մոտիվներով կատարված ստեղծագործություններից և Էմանուել Սևրուգյանի հազարավոր հին դրամների հավաքածուն: Սա վերջին տարիներին հայաստանյան թանգարաններին նվիրաբերված ամենամեծաքանակ հավաքածուն է։ Ցուցադրության շրջանակում ներկայացված են նվիրաբերված հավաքածուից հին և արժեքավոր մետաղադրամներ՝ հին հունական, փոքրասիական և արևմտաեվրոպական միջնադարյան եզակի նմուշներ, ինչպես նաև մի  շարք կնիքներ։

   Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և «Սևրուկյան» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը իրենց բացման խոսքում անդրադարձել են երկու կառույցների միջև տևական համագործակցությանը՝ ընդգծելով, որ այն արդեն տվել է տեսանելի արդյունքներ և կարևոր ներդրում է մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։

Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր խոսքում նշել է, որ այս ցուցահանդեսը յուրօրինակ վկայություն է մարդու ողջ կյանքի նվիրումի և հավաքչական աշխատանքի, որի արդյունքում հնարավոր է դարձել այսքան արժեքավոր հավաքածուի ստեղծումը և պահպանումը։

 

Ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ, ազգագրագետ Երանուհի Մարգարյանը, իսկ «Սևրուկյան» հիմնադրամի հոգաբարձու Էրնստ-Լյուդվիգ Դրայսը ներկայացրել է նվիրաբերության նախապատմությունը և նախաձեռնության հաջող ընթացքը։ 

Նվիրատվություն-ցուցահանդեսի բացման արարողությանը հաջորդել է Իվեթ Թաջարյանի բանախոսությունը՝ նվիրված Սևրուգին-Սևրուգյան ընտանիքի երեք սերունդների ունեցած ներդրմանը հայկական և իրանական մշակույթների, արվեստի զարգացման, մշակութային ժառանգության պահպանման գործում։

 Երեկոն եզրափակվել է հեղինակ-կատարող Լիլիթ Սարգսյանի և գերմանական «Տրիո 3D» խմբի (Adax Dörsam, Matthias Dörsam, Franz-Jürgen Dörsam եղբայրներ) երաժշտական կատարումներով։

Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս։

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում