Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին՝ անկախ ՌԴ-ի վերաբերմունքից․ Սիյարտո

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը չի փոխի իր դիրքորոշումը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ՝ նույնիսկ եթե Մոսկվան դրան դեմ չլինի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «eurointegration»-ը, այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։

Նա արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, ով տարօրինակ էր համարել, որ Հունգարիան դեմ է Կիևի անդամակցությանը ԵՄ-ին, քանի որ անգամ Ռուսաստանը բացահայտ չի առարկում։

«Կրկին Զելենսկին դատում է սեփական չափանիշներով։ Ի տարբերություն նրա, Հունգարիայի դիրքորոշումը չի թելադրվում արտասահմանից։ Մեզ համար միևնույն է, թե ինչ է մտածում Մոսկվան ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին»,– գրել է Սիյարտոն։

Նրա խոսքով՝ Հունգարիայի կառավարությունը առաջնորդվում է բացառապես հունգարացի ժողովրդի կարծիքով, որն, ըստ նախարարի, չի ցանկանում տեսնել Ուկրաինան ԵՄ-ում։

«Հետևաբար, անկախ նրանից, թե ինչպիսին է ՌԴ-ի դիրքորոշումը, Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին»,– շեշտել է Սիյարտոն։

 

 

Հայերեն Русский

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից

Երևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլի