Հայաստան

ԱԺ խորհուրդը հաստատել է նստաշրջանի օրակարգը․ ընդգրկվել է 42 հարց

1 րոպեի ընթերցում

ԱԺ խորհուրդը հաստատել է նստաշրջանի օրակարգը․ ընդգրկվել է 42 հարց

Հայաստանի Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանին ընդառաջ սեպտեմբերի 5-ին գումարվել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ կայքէջից։

Խորհուրդը քննարկել և հաստատել է ինչպես ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի, այնպես էլ սեպտեմբերի 8-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Ընդհանուր առմամբ օրակարգում ընդգրկվել է 42 հարց, և հաստատվել է դրանց քննարկման հաջորդականությունը։

Ի գիտություն է ընդունվել ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ ներկայացված տեղեկանքը։

Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի կազմը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մրցութային խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Արուսյակ Ջուլհակյանին։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածություններ չեն ներկայացրել։

Խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում