Սպորտ

Պորտուգալիայի հետ խաղում մենք մեր պլաններն ունենք. Եղիշե Մելիքյան

2 րոպեի ընթերցում

Պորտուգալիայի հետ խաղում մենք մեր պլաններն ունենք. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով` Պորտուգալիայի հավաքականն ունի թույլ կողմեր, բայց դրանք քիչ են:  

«Մեզ դժվար հանդիպում է սպասվում: Սա բացահայտում չէ ոչ մեկի համար: Պորտուգալիան եվրոպական բարձրակարգ թիմ է ու լուրջ մրցակից է մեզ համար: Մենք մեր պլաններն ունենք: Պորտուգալիան ունի թույլ կողմեր. թեպետ դրանք քիչ են, բայց առկա են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Մելիքյանն ընդգծել է, որ, հավաքականին ներսից ծանոթանալով, ինքն առավել շատ է վստահում ֆուտբոլիստներին ու պատրաստ է նրանց հետո ճանապարհ գնալ:

Մելիքյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, թե ով է լինելու հավաքականի ավագը, սակայն թե՛ Պորտուգալիայի, թե Իռլանդիայի դեմ առաջիկա խաղերին վնասվածքի պատճառով չի մասնակցի Ստյոպա Մկրտչյանը: 

Անդրադառնալով ՀՖՖ ղեկավար կազմի հետ նախկինում ունեցած իր բարդ փոխհարաբերությունների մասին հարցին՝ Մելիքյանն ընդգծեց, որ այդ մասին կխոսի հետո, սակայն այժմ իրեն ոչինչ չի խանգարում նորմալ աշխատել հավաքականում:

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում