Կառավարությունը հաստատել է ապրանքաշրջանառության նոր հսկողության մեխանիզմ

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի ներկայացրած նախագիծը հավանության է արժանացել Կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության նպատակն է ապահովել դրոշմավորման ծածկագրով ապրանքի շրջանառության ամբողջ շղթայի նկատմամբ հետագծելիությունը: Առաջարկվում է սահմանել հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները։

2026 թվականի հունվարի 1-ից ալկոհոլի և ծխախոտի շարժի մասին տեղեկատվությունը կարտացոլվի հաշվարկային փաստաթղթերում:

Այս մեխանիզմը Պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կտա հետևել ապրանքաշրջանառության բոլոր փուլերին՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում, ինչպես նաև կկրճատվի ստվերը:

Կառավարությունը նախատեսում է բոլոր գործընթացները՝ վճարումները, ՀԴՄ–ի ֆիքսումները, ապրանքաշրջանառությունը և հաշվապահությունը միավորել մեկ համակարգում: 

Ընդգծվում է, որ ՊԵԿ-ի այս նախաձեռնությամբ բիզնեսը հնարավորություն կունենա աշխատանքը կատարել ավելի հեշտ և արագ՝ առանց կրկնվող գործողությունների։ Տնտեսվարողները, նույնպես, կկարողանան իրական ժամանակում տեսնել իրենց ապրանքների շարժը և պաշարները, կձևավորվի նոր գործիք՝ վիրտուալ պահեստ, որը կօգնի ճիշտ կազմակերպել արտադրությունն ու վաճառքը, ինչպես նաև կարողանան ավելի լավ պլանավորել մարքեթինգային գործընթացները և բարելավել իրենց գործունեությունը։

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ