Աշխարհ

Փարիզում մեկնարկել է Ուկրաինային աջակցող «կամեցողների կոալիցիայի» հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Փարիզում մեկնարկել է Ուկրաինային աջակցող «կամեցողների կոալիցիայի» հանդիպումը

Փարիզի Ելիսեյան պալատում մեկնարկել է Ուկրաինային աջակցող երկրների՝ «կամեցողների կոալիցիայի» հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

Հանդիպումը նախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Կոալիցիայի աշխատանքներին մասնակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Ասոցիացիան ներառում է մոտ երեսուն պետություն, հիմնականում՝ եվրոպական։

Մակրոնի խոսքով՝ հանդիպումն անցկացվում է «Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքների համակարգումն ավարտելու համար»։ 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դահլիճը լեփ-լեցուն է, իսկ որոշ առաջնորդներ միանում են քննարկմանն առցանց։

Մակրոնի բացման հակիրճ ելույթից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրել են լքել դահլիճը։ Ակնկալվում է, որ առաջնորդները քննարկումներ կանցկացնեն Թրամփի հետ և հանդիպումից հետո կանցկացնեն մամուլի ասուլիս։ 

Հանդիպման նպատակն է հստակեցնել Միացյալ Նահանգների և այլ երկրների պատրաստակամությունն՝ ապահովելու Ուկրաինայի ապագա անվտանգությունը: 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզ է ժամանել սեպտեմբերի 3-ի երեկոյան և  հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում