Սպորտ

«Grand Swiss Tournament 2025 Open» շախմատային մրցաշարին Հայաստանը մասնակցում է 7 շախմատիստով

1 րոպեի ընթերցում

«Grand Swiss Tournament 2025 Open» շախմատային մրցաշարին Հայաստանը մասնակցում է 7 շախմատիստով

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարը, որին Հայաստանը մասնակցում է 7 շախմատիստով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Grand Swiss Tournament 2025 Open»-ին այս տարի կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Արամ Հակոբյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: 

«Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 11 տուրից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։ 

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում