Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու մասնակից

1 րոպեի ընթերցում

Հայաստանի աթլետիկայի ընտրանին 2025 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցի միայն երկու մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականից աշխարհի առաջնությանը կմասնակցեն վազորդ, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Երվանդ Մկրտչյանը և թիմի նորեկ, մարաթոնյան վազորդ Նինա Ուսուբյանը:

Աթլետիկայի աշխարհի առաջնությունն այս տարի կկայանա Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում` սեպտեմբերի 13-21-ը:

Հայերեն English Français Русский