Հրաձիգները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հրաձգության հավաքականը աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի փոքրաթիվ կազմով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի Նինբո քաղաքում սեպտեմբերի 7-15-ը կկայանա աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլը։ Մրցմանը կմասնակցի ավելի քան 300 հրաձիգ՝ 43 երկրից։ Հայաստանը մրցաշարում կներկայացնեն Բենիկ Խլղաթյանը, Էլմիրա Կարապետյանը և հավաքականի նորեկ Արտյոմ Գրիգորյանը։

Հայերեն Español Русский