Աշխարհ

ՄԱԿ-ը 25 խումբ է ուղարկել Աֆղանստան երկրաշարժի հետևանքների վերացմանն օժանդակելու համար

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը 25 խումբ է ուղարկել Աֆղանստան երկրաշարժի հետևանքների վերացմանն օժանդակելու համար

ՄԱԿ-ն Աֆղանստան է ուղարկել առնվազն 25 խումբ՝ իրավիճակը գնահատելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA):

«ՄԱԿ-ը տարածաշրջան է ուղարկել առնվազն 25 գնահատող խումբ և արդեն իսկ աջակցում է՝ հասանելի տարածքներին օգնություն մատակարարելով», - նշվում է հայտարարության մեջ: 

Գործակալությունը զգուշացրել է, որ կացարանների և բժշկական պարագաների պաշարները սպառվում են, և որ ներկայիս ֆինանսավորումը բավարար չէ բոլոր կարիքները հոգալու համար: 

«Անհրաժեշտ է անհապաղ լրացուցիչ ֆինանսավորում: ՄԱԿ-ը և նրա գործընկերները մշակում են արտակարգ իրավիճակների կոչ», - նշվում է հայտարարության մեջ։

Նաև ընդգծվում է, որ աղետը մահ և ավերածություններ է բերել «երկրին, որն արդեն իսկ բազմաթիվ ճգնաժամերի է բախվում, այդ թվում՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից միլիոնավոր աֆղանստանցիների վերադարձի»:

ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների համակարգող Թոմ Ֆլետչերը նշել է, որ մարդասիրական օգնություն ցուցաբերողները տեղում են՝ ավերիչ երկրաշարժից հետո Աֆղանստանում կյանքեր փրկելու համար: Ֆլետչերը նաև կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել արտակարգ օգնության ջանքերն ընդլայնելու համար։

Արտակարգ իրավիճակների համակարգողի տեղակալ Ջոյս Մսույան հայտնել է, որ Կենտրոնական արտակարգ իրավիճակների արձագանքման հիմնադրամից հատկացվել է 5 միլիոն ԱՄՆ դոլար։

Աֆղանստանի հյուսիս-արևելքում օգոստոսի 31-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 1400-ի, ավելի քան 3000 մարդ վիրավորվել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում