Աշխարհ

Եվրոպական երկրներն արդեն պատրաստել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առաջարկները. AFP

1 րոպեի ընթերցում

Եվրոպական երկրներն արդեն պատրաստել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առաջարկները. AFP

Եվրոպական երկրներն արդեն պատրաստել են իրենց առաջարկները հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «France-Presse» գործակալությանը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ այդ առաջարկներն արդեն պատրաստ են և ակնկալում են աջակցություն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից: 

«Հինգշաբթի օրը մենք ձգտելու ենք հաստատում ստանալ, որ «կամավորների կոալիցիա»-ն Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու հարցում իսկապես աջակցություն ունի ամերիկացիների կողմից», - ասել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականը։

Նշվում է, որ «կամավորների կոալիցիա»-ի անդամների հանդիպումը նախատեսված է Փարիզում սեպտեմբերի 4-ին, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում