Տնտեսություն

Վահագն Խաչատուրյանը Կոտայքի մարզում ծանոթացել է ինտենսիվ այգեգործության ծրագրին

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը Կոտայքի մարզում ծանոթացել է ինտենսիվ այգեգործության ծրագրին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կոտայքի մարզի Նաիրի և Եղվարդ համայնքներում գտնվող «Էմ Էռ ինվեստ» ՍՊԸ-ի խնձորի այգիներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ընդհանուր 70 հա տարածք զբաղեցնող ինտենսիվ այգիները ամբողջությամբ ապահովված են հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգով։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահը նաև այցելել է նույն ծրագրի շրջանակներում կառուցված ջրամբար, որը նախատեսված է այգիների ոռոգման համար։ «Էմ Էռ ինվեստ» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում օգտվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։

Ընկերության գործունեության ընդհանուր մոդելը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ ինտենսիվ խնձորի և կեռասի այգիների հիմնում և սառնարանային տնտեսության կառուցում, որը հնարավորություն է տալիս պահեստավորել և երկարաժամկետ պահպանել շուրջ 3000 տոննա բերք և կազմակերպել դրա իրացումն ըստ գրաֆիկի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում