Հայաստան-Չինաստան ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություն է բացում ենթակառուցվածքների զարգացման համար. ՏԿԵ նախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ է բացում ենթակառուցվածքային զարգացման ոլորտում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստան կատարած աշխատանքային այցին։

«Վստահ եմ, որ արդյունավետ աշխատանքային այց ունենք Հանրապետության վարչապետի գլխավորությամբ Չինաստան։ Ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ է բացում։ Դուք, վստահաբար, տեղյակ եք, որ հիմա էլ Չինաստանի գործընկերների հետ մի քանի խոշոր ծրագրեր ենք իրականացնում, իրենք ընդգրված են մեր ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում, մասնավորապես Հյուսիս-Հարավ ճանապարհի հետ կապված։ Այնտեղ աշխատանքները չինական կազմակերպության կողմից գրեթե ավարտական փուլում են, նաև չինական կազմակերպություն է ներգրավված Կապսի ջրամբարաշինական աշխատանքներում։ Հույս ունենք, որ այդ ծրագիրը, չնայած որոշակի բարդությունների, հաջողություն կունենա»,-ասաց նախարարը։

Խուդաթյանն ընդգծեց, որ նոր հնարավորություններ կան նաև ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների առաջիկա ծրագրերում։ «Սա նոր հնարավորություն է նոր գործընկերների ներգրավվելու այն ենթակառուցվածքների կառուցման մեջ, որոնք պլանավորել էինք առաջիկայում, իսկ դրանք բավական մեծ են, հիմնականում ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքներ են և հույս ունեմ, որ այս այցը կնպաստի այդ ծրագրերի մեկնարկին և հաջող ընթացքին։ Արդեն նշեցի, որ մեր խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում չինական գործընկերներն մեծ ներգրավվածություն ունեն և քննարկում ենք իրենց ներգրավվածությունը նաև նորերի հետ կապված»,-ընդգծեց Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի կողմից որդեգրված ենթակառուցվածքների ապաշրջափակման քաղաքականությունը բացում է նոր հեռանկարներ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ մակարդակում։ «Մենք հույս ունենք, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը նաև հնարավորություն կտա մեծացնել ապրանքաշրջանառության ծավալը Չինաստանի և մյուս երկրների հետ, և մենք շարժվում ենք այս ուղղությամբ»,-եզրափակեց Խուդաթյանը։

Հայերեն English ქართული Русский 中文

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը