Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը

Թուրքիան ողջունել է Մինսկի խումբը և դրա հետ կապված մարմինները լուծարելու վերաբերյալ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

«Այս պատմական որոշումը, որը ձեռք է բերվել երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ.) համատեղ ջանքերի շնորհիվ, դարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևոր կողմ», - ընդգծել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարական խորհրդի որոշումն ընդունվել է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների փոխհամաձայնությամբ։ Այս որոշման ընդունումից հետո ԵԱՀԿ-ն քայլեր կձեռնարկի Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակման համար։ 

Միայն վարչական գործառույթները, ինչպիսիք են ակտիվների և սարքավորումների հանձնումը, կշարունակվեն մինչև գործընթացի ավարտը՝ ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։

Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում ստորագրել էին Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը, իսկ օգոստոսի 11-ին այն ուղարկել կազմակերպությանը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր 1992 թվականին, որի համանախագահներն էին Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում