«Գիտելիքի ծառի զարթոնքը». կրթական-մշակութային միջոցառում՝ Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան 71 հիմնական դպրոցում

2 րոպեի ընթերցում

Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկի խորհրդանիշն է, այլև կրթության ու մշակույթի վերարժևորման նշանակալի իրողություն է։ Տոնի առթիվ Երևանի` Նելսոն Ստեփանյանի անվան հ․ 71 հիմնական դպրոցում կազմակերպվել էր տոնական միջոցառում` «Գիտելիքի ծառի զարթոնքը» խորագրով։ Միջոցառման բովանդակային առանցքը պայմանավորված էր խորհրդանշական կերպարներով, որոնք իրենց պատգամներով դիմեցին սովորողներին՝ ընդգծելով գիտելիքի, բարոյականության և ստեղծարարության կարևորությունը ժամանակակից կրթական գործընթացներում։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սովորողների մասնակցությամբ ներկայացված գունեղ հերոսները հանդես եկան ոչ միայն մանկավարժական, այլև մշակութաբանական ընդգծումներով՝ խրախուսելով ուսումնատենչությունը և համախմբվածությունը։ Օրն էլ ավելի տոնական դարձավ ազգային երգ ու պարի ներկայացումներով, որոնք միջոցառմանը հաղորդեցին ազգային ինքնության պահպանման և փոխանցման առանձնահատուկ շեշտադրում։

 

«Այս համադրությունը վկայակոչումն է նրա, որ դպրոցական կրթությունը շարունակում է իրականացնել ոչ միայն գիտելիքի, այլև ազգային-մշակութային արժեքների փոխանցման կարևոր առաքելությունը»,-բացելով միջոցառումն ու ողջունելով սաներին՝ նշեց դպրոցի տնօրեն Արմենուհի Սեյրանյանը: 

Այսպիսով՝ «Գիտելիքի ծառի զարթոնքը» միջոցառումը դարձավ կրթական միջավայրի վերաիմաստավորման և նոր ուսումնական տարվա ոգեշնչող մեկնարկի խորհրդանշական արտահայտությունը՝ ամրապնդելով դպրոցի դերը հասարակության մշակութային և կրթական կյանքում։

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ավագ Հակոբյանը: 

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս