Իրան

Իրանը թույլատրել է ԱԷՄԳ-ի երկու տեսուչների մուտքը երկիր

1 րոպեի ընթերցում

Իրանը թույլատրել է ԱԷՄԳ-ի երկու տեսուչների մուտքը երկիր

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) երկու ներկայացուցիչներ թույլտվություն են ստացել այցելել Իրան՝ Բուշերի ատոմակայանում միջուկային վառելիքի փոխարինման աշխատանքներին ներկա լինելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Գործակալության հետ համագործակցությունը հարց է, որը գտնվում է քննարկման փուլում՝ խորհրդարանի կողմից ընդունված (ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցման մասին) օրենքին համապատասխան: Քննարկվել է Բուշերի ատոմակայանում գործակալության տեսչական ստուգման հարցը՝ վառելիքի փոխարինման գործընթացի դիտարկման համար, և այդ տեսչական ստուգումն իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունից թույլտվություն ստանալուց հետո: Երկու տեսուչներ ժամանել են, հետևել այդ գործընթացին և մեկնել», - մեջբերում է Էսլամիի խոսքն IRNA գործակալությունը:

Իրանն Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո դադարեցրել էր ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում