Մխիթարյանը 150-րդ հոբելյանական հանդիպումն է անցկացրել «Ինտեր»-ի կազմում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը իր 150-րդ հանդիպումն է անցկացրել Միլանի «Ինտեր»-ի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզե»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում փոխարիման է դուրս եկել 63-րդ րոպեին: Սա Մխիթարյանի 150-րդ հանդիպումն էր իտալական գրանդի կազմում:
Հենրիխ Մխիիթայանը «Ինտեր» է տեղափոխվել 2022 թվականին:
Կարդացեք հոդվածը` Русский