Բալեկյանի փոխարեն ֆուտբոլի հավաքական կգա Սիմոնյանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նորբերտո Բալեկյանը չի միանա հավաքականին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Նորբերտո Բրիասկո Բալեկյանի փոխարեն Եղիշե Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել Էրիկ Սիմոնյանին:
Սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ Սեպտեմբերի 9-ին ազգային ընտրանին կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։