Սպորտ

Ջոկովիչը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ. թենիսիստը ռեկորդ է սահմանել

1 րոպեի ընթերցում

Ջոկովիչը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ. թենիսիստը ռեկորդ է սահմանել

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա հերթական մրցաշարի` «US Open»-ի տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Նովակ Ջոկովիչը մրցել է Գերմանիան ներկայացնող Յան-Լենարդ Շտրուֆի հետ:

Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթել է երեք սեթում էլ` 6:3, 6:3, 6:2 հաշվով:

Աշխարհի 7-րդ ռակետ, 38-ամյա Նովակ Ջոկովիչը US Open-ի չորրորդ շրջանում գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ խաղում տարած հաղթանակից հետո դարձել է պատմության մեջ առաջին թենիսիստը, ում հաջողվել է «Մեծ սաղավարտ»-ի 9 տարբեր մրցաշրջաններում հասնել 1/4 եզրափակիչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում