Սպորտ

Ժոզե Մոուրինյոն հեռացվել է «Ֆեներբախչե»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Ժոզե Մոուրինյոն հեռացվել է «Ֆեներբախչե»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Թուրքական «Ֆեներբախչե»-ն հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`  օգոստոսի 27-ին «Ֆեներբախչե»-ն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում պարտվել էր  «Բենֆիկա»-ին` դուրս մնալով հետագա պայքարից:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Մոուրինյոյից` թիմի զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել  հետագա կարիերայում:

Պորտուգալացի մասնագետը թուրքական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում