Սպորտ

Կարեն Խաչանովը դուրս մնաց ԱՄՆ բաց առաջնությունից

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը դուրս մնաց ԱՄՆ բաց առաջնությունից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 9-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս մնաց ԱՄՆ բաց առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Լեհաստանից Կամիլ Մայխշապի հետ: Մոտ 5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց 6:2, 7:6 (7:4), 4:6, 5:7, 6:7 (5:10) հաշվով:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններն է, իսկ կանանց մրցաշարում` Արինա Սաբալենկոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում