«Նոա»-ն դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում` Հայաստանի չեմպիոնի Երևանի «Նոա»-ն Աբովյանի քաղաքային մարզադաշտում ընդունեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա»-ին ու առավելության հասավ 3:2 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում «Նոա»-ն ակնհայտ առավելություն ուներ, որը գոլի վերածեց 17-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Հելդերը ու ընդամենը երեք րոպե անց Հայաստանի չեմպիոնը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Այաշը:

Երկրորդ կեսում` 56-րդ րոպեին, «Օլիմպիա»-ն ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Մարինը: «Օլիմպիա»-ն կարողացավ նաև երկրորդ գոլը խփել` Չանչարևիչի սխալից օգտվեց ու դուբլի հեղինակ դարձավ նույն Մարինը:

«Նոա»-ն իր երրորդ գնդակը խփեց 77-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Հովհաննես Հարությունյանը:

Թիմերի առաջին խաղում «Նոա»-ն հաղթել էր 1:4 հաշվով:

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 29-ին:

 

 

Հայերեն العربية

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար