ԵՄ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարները կքննարկեն չեզոք երկրից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը. Politico

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Կոպենհագենում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին չանդամակցող չեզոք երկրից Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ ապագա սահմանի և ապառազմականացված գոտու հնարավոր պարեկության համար: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Politico-ն։ 

Հրատարակությունը նշում է, որ հանդիպման շրջանակներում կքննարկեն «Ուկրաինայի անվտանգության երաշխիքների» թեման: Մասնավորապես, կարող են հարցեր բարձրացվել, թե որ չեզոք երկրից կարող են խաղաղապահներ ուղարկվել ապառազմականացված գոտու ապագա պարեկության համար։ 

Միևնույն ժամանակ, նշվում է, որ նախարարները որևէ գործնական որոշում չեն կայացնի, քանի որ հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ է կրելու։

Օգոստոսի 29-30-ին կայանալիք նախարարական հանդիպմանը նաև հրավիրվել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Դևիդ Մաքալիստերը։ Նա Politico-ին ասել է, որ կհորդորի նախարարներին միայն ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ չնայած հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերին։ Նա նաև ասել է, որ հորդորելու է թույլ չտալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացում, այլ աշխատել նոր պատժամիջոցներ սահմանելու վրա:  

Այդ նույն հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովը նախարարների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի նախագիծը:

Հայերեն Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ