Փաշինյանը կարծում է, որ հայ ժողովուրդն ընտրությունների արդյունքներով ՀՀ նախկին նախագահներին ցույց է տվել իրենց տեղը և դա կանի նաև առաջիկա ընտրություններում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը կարծում է, որ հայ ժողովուրդն ընտրությունների արդյունքներով ՀՀ նախկին նախագահներին ցույց է տվել իրենց տեղը և դա կանի նաև առաջիկա ընտրություններում 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հայ ժողովուրդը Հայաստանի նախորդ ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ցույց է տվել իրենց տեղը։ 

«Կարծում եմ, որ մեր ժողովուրդը Սերժ Սարգսյանին էլ է իր տեղը ցույց տվել, Ռոբերտ Քոչարյանին էլ է իր տեղը ցույց տվել, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ է իր տեղը ցույց տվել։ Նաև արձանագրենք, որ նրանք, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, մարդիկ են, որոնք երբեք Հայաստանի որևէ ընտրությունում չեն հաղթել։ Հասկանում եք՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բացի 1991 թվականի ընտրություններից, ոչ մի անգամ լեգիտիմ, ժողովրդավարական ընտրություններում չեն հաղթել։ Հետո էլ ասում եք, թե Հայաստանում ձերբակալություններ են և այլն, և այլն։ Այդ մարդիկ, որ Հայաստանում դեռ խոսելու իրավունք ունենք, Հայաստանի ժողովուրդն ինձ ամենաշատը հենց դրա մեջ է մեղադրում։ Երբ ես գնում եմ մարզեր և շփվում եմ մարդկանց հետ, ինձ ամենաշատ մեղադրում են նրա մեջ, որ այդ մարդիկ դեռ Հայաստանի քաղաքական կյանքում գոյություն ունեն։ Ես պիտի Հայաստանի ժողովրդի առաջ արդարանամ նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի լեզուն դեռ պտտվում է՝ Հայաստանում որևէ բան ասելու։ Բայց ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա և Սերժ Սարգսյանի, և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական լեզուները վերջնականապես կտրել և արմատախիլ անել։ Ընդ որում, ես կարծում եմ, որ դա պետք է տեղի ունենա քաղաքական ճանապարհով, դա պետք է տեղի ունենա քաղաքակիրթ ճանապարհով, իսկ իրավական գործընթացների հետ մենք գործ չունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետը։ 

 

Հայերեն Español Русский

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ