Իսրայելի բանակը Գազա քաղաքից պաղեստինցիների տարհանումն անխուսափելի է համարում

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքից պաղեստինցիների տարհանումն անխուսափելի է նախատեսված ռազմական հարձակման նախօրեին։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

«Գազա քաղաքի տարհանումն անխուսափելի է», - սոցցանցի X հարթակում արաբերենով գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրայը՝ քաղաքի բնակիչներին խորհուրդ տալով պատրաստվել հեռանալուն։

Նրա խոսքով՝ իսրայելական զորքերը ուսումնասիրել են քաղաքից հարավ գտնվող հսկայական դատարկ տարածքները՝ տարհանվող բնակիչներին առավելագույն օգնություն ցուցաբերելու համար։

Ադրայը նշել է, որ տեղահանվածներին կտրամադրվեն վրաններ տեղադրելու վայրեր, և կստեղծվեն ենթակառուցվածքներ՝ օգնություն և ջուր բաշխելու համար: 

«Յուրաքանչյուր ընտանիք, որը կտեղափոխվի հարավ, կստանա ամենաառատաձեռն մարդասիրական օգնությունը, որի վրա ներկայումս աշխատանքներ են տարվում», - հավելել է Ադրայը:

Սակայն պաղեստինցիներին օգնություն ցուցաբերող խմբերը զգուշացնում են, որ Իսրայելի ավելի լայն ռազմական հարձակումը կարող է վատթարացնել տարածքում առկա մարդասիրական ճգնաժամը, որտեղ ավելի քան 2 միլիոն բնակիչների մեծ մասը տեղահանվել է, թաղամասերը ավերակների են վերածվել, իսկ Գազա քաղաքում սով է հայտարարվել։

 

 

 

Հայերեն English Français Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը