Սպորտ

«Նոա»-ի գլխավոր մարզիչը մեծ սպասելիքներ ունի «Օլիմպիա»-ի դեմ առաջիկա խաղից

2 րոպեի ընթերցում

«Նոա»-ի գլխավոր մարզիչը մեծ սպասելիքներ ունի «Օլիմպիա»-ի դեմ առաջիկա խաղից

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեծ սպասելիքներով է մոտենում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլ փլեյ-օֆֆի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա»-ի դեմ պատասխան խաղին:

«Մենք հրաշալի վերլուծել ենք նախորդ հանդիպումն ու տեսել, թե թիմն ինչն է լավ արել, և ինչը` անհաջող: Մեծ հարգանք ունենք «Օլիմպիա»-ի նկատմամբ: Բայց մենք իսկապես հավատում ենք, որ որակապես լավ ակումբ ենք: Արժանի ենք խաղալու եվրոպական մեծ մրցաշարի հիմնական փուլում:  Եվ վստահ եմ, որ դա կապացուցենք գալիք խաղում:  Մեր նպատակը մեկն է` հաղթել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը:

Վերջինիս խոսքով` «Օլիմպիա»-ի դեմ պատասխան խաղում հայկական ակումբի մոտեցումը կլինի նույնը, ինչն առաջին հանդիպմանն էր: 

«Նոա»-ի պաշտպան Էրիկ Բոակյեի կարծիքով` Հայաստանի չեմպիոնն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տոնեց կենտրոնացվածության ու մոտիվացիայի շնորհիվ: 

«Մեզ համար իսկապես դրամատիկ էր «Լինքոլն»-ից կրած պարտությունը և մենք «Օլիմպիա»-ի դեմ խաղին մոտեցանք հաղթանակի մեծ ձգտումով: Մենք այս խաղին պետք է մոտենանք այն նույն մտածելակերպով, ինչով որ հանդես եկանք նախորդին` Սլովենիայում»,-ասաց նա:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Նոա»-«Օլիմպիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին` Աբովյանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: Թիմերի առաջին խաղում «Նոա»-ն հաղթել էր 1:4 հաշվով:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում