Հայաստանում 3 տարվա ընթացքում 159 անուն դասագիրք է տպագրվել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է, որ այժմ Հայաստանի դպրոցներում կիրառվում են որակական մեծ փոփոխություններով դասագրքեր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժաննա Անդրեասյանն այս մասին հայտարարել է օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Նախարարը հայտնել է, որ վերջին երեք տարվա ընթացքում տպագրվել է 159 անուն ավելի քան 220 տարբեր դասագրքեր, ընդ որում՝ ընթացիկ տարվա արդյունքներով դրանց շուրջ 45 տոկոսն ունեցել են այլընտրանք։ 

«Սա նշանակում է, որ նույն առարկայի, նույն դասարանի դասագրքից մենք ունեցել ենք երկու տարբեր դասագիրք և ուսուցիչները հնարավորություն են ունեցել ընտրելու իրենց ավելի հարմարը։ Սա նշանակում է, որ իսկապես հսկայական աշխատանք է արված, ինչը հնարավորություն է տվել մեր ուսուցիչներին ընտրել նոր ուսումնական նյութեր, դասավանդման նոր մոտեցումներ, որովհետև դասագրքերը ոչ միայն գիտելիքի և փաստերի, այլ նաև մեթոդաբանական որոշակի հնարքների և շղթայի ամբողջություն են, որոնք թույլ են տալիս ուսուցիչներին կառուցել իրենց աշխատանքը։ Մասնավորապես, այս տարի մենք նոր չափորոշչով առաջին դասարանում ենք աշխատելու․ ունենք նոր այբբենարաններ և նույնիսկ նման ուսուցման մեթոդներում կարող ենք տեսնել, որ նորություններ են առաջարկված»,-ներկայացրեց Անդրեասյանը՝ընդգծելով, որ  նշված դասագրքերը դեռևս մայիս-հունիս ամիսներին էլեկտրոնային տարբերակով հասանելի են եղել ուսուցիչներին՝ նրանց համար կազմակերպելով քննարկումներ ու հանդիպումներ հեղինակների հետ։ 

Հայերեն العربية Español

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան