Աշխարհ

ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի համատեղ զեկույցի համաձայն՝ աշխարհում ավելի քան 2 միլիարդ մարդ մաքուր խմելաջրից օգտվելու հնարավորություն չունի

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի համատեղ զեկույցի համաձայն՝ աշխարհում ավելի քան 2 միլիարդ մարդ մաքուր խմելաջրից օգտվելու հնարավորություն չունի

Աշխարհում յուրաքանչյուր չորրորդ մարդը կամ 2,1 միլիարդ մարդ մաքուր խմելաջրից օգտվելու հնարավորություն չունի՝ չնայած այս հարցում 2015 թվականից ի վեր արձանագրված առաջընթացին:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համատեղ զեկույցում:  

Այս տվյալների համաձայն՝ 2015 թվականից ի վեր 961 միլիոն մարդ մաքուր խմելաջրից օգտվելու հնարավորություն է ստացել: 

Բնակչության ընդգրկվածությունը, որը խմելաջրից օգտվելու հնարավորություն ունի, 68%-ից հասել է 74%-ի: Զեկույցի համաձայն՝ չնայած գյուղական շրջանների բնակիչների վիճակի բարելավմանը՝ գյուղական բնակավայրերում ջրի հասանելիության հետ կապված իրադրությունն առաջվա պես ավելի վատ է, քան քաղաքներում: 

2015-ից մինչև 2024 թվականներն ընկած ժամանակաշրջանում բնակչության ընդգրկվածությունը, որը խմելաջրից օգտվելու հնարավորություն ունի, գյուղական շրջաններում 50%-ից հասել է 60%-ի, իսկ քաղաքային բնակավայրերում մնացել է 83% մակարդակի վրա: 

Նշվում է, որ առավել քիչ զարգացած երկրների բնակիչները կրկնակի ավելի հաճախ են բախվում խմելաջրի և սանիտարական ծառայությունների մատակարարման հասանելիության խնդրին, քան մյուս երկրների բնակիչները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում