Թեհրանն արձագանքել է Ավստրալիայում Իրանի դեսպանին վտարելու և Իրանում իր դեսպանատունը փակելու քայլին

2 րոպեի ընթերցում

Թեհրանն արձագանքել է Ավստրալիայում Իրանի դեսպանին վտարելու և Թեհրանում իր դեսպանատունը փակելու քայլին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ 

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ դիվանագիտական ​​ասպարեզում ցանկացած անպատշաճ գործողություն կստանա Իրանի կողմից պատասխան արձագանք։  Նրա խոսքով՝ պաշտոնյաները ներկայում քննարկում են հարցը և որոշում համապատասխան արձագանքը։

Բաղային ընդգծել է, որ «հակասեմիտիզմի» մեղադրանքը լիովին անհիմն է՝ մատնանշելով, որ նման հասկացությունը տեղ չունի Իրանի մշակույթում, պատմության մեջ կամ կրոնում և, ըստ էության, արևմտյան և եվրոպական երևույթ է։ Հրեաների պատմական հալածանքներն  առաջին հերթին եվրոպական հարց են, և եվրոպացիները պետք է պատասխան տան իրենց անցյալի համար։

Խոսնակի կարծիքով՝ Ավստրալիայի վերջին որոշման վրա, հավանաբար, ազդել են ներքին զարգացումները։

Օգոստոսի 26-ին Ավստրալիան Կանբերայում Իրանի դեսպանին հայտարարել է «անցանկալի անձ» և հրամայել նրան և երեք այլ իրանցի դիվանագետների լքել երկիրը յոթ օրվա ընթացքում՝ միաժամանակ կասեցնելով իր դեսպանատան գործունեությունը Թեհրանում։

Ավստրալիան մեղադրել է Իրանին Սիդնեյում և Մելբուռնում հակահրեական հարձակումներ հրահրելու մեջ։ 

Իրան

Ավստրալիան Իրանի դեսպանին անցանկալի անձ է հայտարարել, իսկ Թեհրանում իր դեսպանատան աշխատանքը՝ դադարեցրել

 

Հայերեն Русский