Իրան

Ավստրալիան Իրանի դեսպանին անցանկալի անձ է հայտարարել, իսկ Թեհրանում իր դեսպանատան աշխատանքը՝ դադարեցրել

2 րոպեի ընթերցում

Ավստրալիան Իրանի դեսպանին անցանկալի անձ է հայտարարել, իսկ Թեհրանում իր դեսպանատան աշխատանքը՝ դադարեցրել

Ավստրալիան երկրում Իրանի դեսպան Ահմադ Սադեղիին հայտարարել է պերսոնա նոն գրատա, իսկ Իսլամական Հանրապետությունում Ավստրալիայի դեսպանատունը դադարեցնում է իր աշխատանքն` անվտանգության նկատառումներից ելնելով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը։ 

Ըստ նրա՝ ավստրալական հետախուզությունը կարծում է, որ Իրանը կանգնած է Ավստրալիայում հրեական համայնքի նկատմամբ հակասեմական գրոհների հետևում:

Նրանք տվյալներ ունեն, որ Իրանը մասնակից է Մելբուռնում սինագոգի և Սիդնեյում ռեստորանի վրա գրոհներին: 

«Անկասկած, ավստրալական հողում ագրեսիայի այդ աղաղակող և վտանգավոր գործողությունները, որոնք ղեկավարել է մեկ այլ պետություն, անցել են սահմանը: Հետևաբար, Իրանի դեսպանը հայտարարվել է պերսոնա նոն գրատա», -հայտարարել է Վոնգը: 

Դիվանագետի խոսքով՝ Սադեղին և Իրանի ևս երեք ներկայացուցիչներ պետք է Ավստրալիան լքեն յոթ օրվա ընթացքում: 

Նախարարն ընդգծել է, որ Կանբերան մտադիր է Իրանի հետ որոշակի դիվանագիտական ​​կապեր պահպանել: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում սա առաջին դեպքն է, երբ Ավստրալիայից այլ երկրի դեսպան է արտաքսվում: Թեհրանում գտնվող ավստրալիացի դիվանագետներն ավելի վաղ տարհանվել էին երրորդ երկրներ:

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում