«Երևան»-ը սկսում է պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի չեմպիոն «Երևան»-ը պայքարը սկսում է Չեմպիոնների լիգայի նախնական փուլում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Երևան»-ի մրցակիցներն են «Ֆորցա»-ն (Հյուսիսային Մակեդոնիա), «Էնկամպ»-ը (Անդորրա) և «Մուրատա»-ն (Սան Մարինո)։ Հանդիպումները կկայանան Հյուսիսային Մակեդոնիայում:
Հայաստանի չեմպիոնի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին: Հաջորդ երկու հանդիպումները կկայանան օգոստոսի 28-ին ու 30-ին: