Սպորտ

«Նոա»-ն երկրպագուներին անվճար կտեղափոխի Աբովյան` Կոնֆերենցիաների լիգայի խաղին

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն երկրպագուներին անվճար կտեղափոխի Աբովյան` Կոնֆերենցիաների լիգայի խաղին

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը երկրպագուներին անվճար կտեղափոխի Աբովյան քաղաք` Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Խաղին ներկա գտնվել ցանկացող երկրպագուների համար «Նոա»-ն կազմակերպել է անվճար ուղևորափոխադրում։

Ավտոբուսները կմեկնեն օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին՝ Հանրապետության հրապարակից (Marriott հյուրանոցի հարակից տարածքից) դեպի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ։ Խաղի ավարտից հետո ավտոբուսները կվերադառնան մարզադաշտից դեպի Հանրապետության հրապարակ։

Անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և լրացնել ուղևորի տվյալները:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Նոա»-«Օլիմպիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում