Սպորտ

Կարեն Խաչանովն առաջին հաղթանակն է տոնել ԱՄՆ բաց առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովն առաջին հաղթանակն է տոնել ԱՄՆ բաց առաջնությունում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց ՄԱՆ բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի մեկնարկում Խաչանովի մրցակիցն աշխարհի 104-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդին էր: Ավելի քան 3 ժամ տևած մրցախաղում Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 6:7 (5:7), 6:3, 7:5, 6:2 հաշվով: 

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններն է, իսկ կանանց մրցաշարում` Արինա Սաբալենկոն: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում