Սպորտ

«Ուրարտու»-ն նոր համալրում ունի կազմում

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն նոր համալրում ունի կազմում

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել 24-ամյա Նիգերիացի պաշտպան Էբենեզեր Պրինցի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել մոլդովական «Զիմբրու»-ի և բուլղարական «Արդա»-ի կազմերում։2022/23 մրցաշրջանը Պրինցն անցկացրել է «Նոա»-ում, որտեղ աշխատել է Ռոբերտ Արզումանյանի հետ: 

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Ուրարտու»-ն 4 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում երկրորդն է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում