Սպորտ

Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ բաց առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ բաց առաջնությունում

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից հերթականում` ԱՄՆ բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի անդրանիկ տուրում Ջոկովիչը մրցեց ԱՄՆ 19-ամյա ներկայացուցիչ Լեներ Տենի հետ: Մոտ 2,5 ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երեք սեթերում` 6:1, 7:6 (7:3), 6:2 հաշվով:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններն է, իսկ կանանց մրցաշարում` Արինա Սաբալենկոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում