Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ ոսկե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ հայ ըմբիշը եզրափակչում առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի չեմպիոն Ահմադ Կոդիրովի նկատմամբ:

Տերտերյանը մեկնարկում 6:2 հաշվով վստահ առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, ապա 3:1 հաշվով հաղթել է Ասիայի Մ20 տարեկանների հաղթող ղազախ մրցակցին: Քառորդ եզրափակչում Տերտերյանն ուժեղ է գտնվել բուլղարացի ըմբիշից, իսկ կիսաեզրափակչում 5։1 հաշվով հաղթել է Հունաստանի ներկայացուցչին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքս Մարգարյանը ևս դուրս է եկել Մ20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ և կպայքարի հաղթողի կոչման համար;

 Նախօրեին Հայաստանի թիմից Մ20 ԱԱ-ի արծաթե մեդալին է արժանացել 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում