Ռուսաստան

Կիմ Չեն Ընը պարգևատրել է Կուրսկի մարզում մարտերին մասնակցած կորեացի զինվորականներին

2 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը պարգևատրել է Կուրսկի մարզում մարտերին մասնակցած կորեացի զինվորականներին

Փհենյանում տեղի է ունեցել Կորեական Ժողովրդական Բանակի զինվորներին և հրամանատարներին պարգևներ հանձնելու արարողությունը, որին մասնակցել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Նշվում է, որ ըստ Կորեական կենտրոնական լրատվական գործակալության՝ արտասահմանյան ռազմական գործողության ժամանակ սխրանքներ կատարած զինվորներին շնորհվել է ԿԺԴՀ-ի Հերոսի կոչում, հանձնվել են պարգևներ ու մեդալներ:

Պարգևները հանձնել է անձամբ Կիմ Չեն Ընը:

«Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեն մեծ նշանակություն է տալիս և գոհունակությամբ է գնահատում այն, որ Կորեական Ժողովրդական Բանակն անցել է իր 70-ամյա պատմության մեջ ամենախիստ փորձությունը, և որ ակներևաբար հաստատել է մեր բանակի լիակատար պատրաստվածությունը», - ասել է հյուսիսկորեացի առաջնորդն արարողության ժամանակ իր ելույթում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը 2024 թ. հունիսին Համապարփակ գործընկերության պայմանագիր են ստորագրել, որի չորրորդ հոդվածը նախատեսում է անհապաղ ռազմական օգնություն բոլոր հասանելի միջոցներով, եթե «կողմերից մեկը հայտնվի պատերազմական վիճակում՝ մեկ կամ մի քանի պետությունների զինված հարձակման պատճառով»։ 2025 թ. ապրիլին ԿԺԴՀ-ն հաստատել էր, որ հյուսիսկորեացի զինվորները մասնակցել են ուկրաինական ուժերի ներխուժումից Կուրսկի մարզն ազատագրելու գործողությանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում