Սպորտ

«Նոա»-ի մարզիչը կարևորում է նաև «Օլիմպիա»-ի դեմ երկրորդ խաղում լավ հանդես գալու հանգամանքը

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ի մարզիչը կարևորում է նաև «Օլիմպիա»-ի դեմ երկրորդ խաղում լավ հանդես գալու հանգամանքը

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հայտարարել է, որ, չնայած Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում իր թիմը խոշոր հաշով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա»-ին, պատասխան խաղում պետք է նույն մոտեցումը լինի։  

Սանդրո Պերկովիչը կրկնել է իր այն հայտարարությունը, որ դիմակայության ելքը որոշվելու է Աբովյանում կայանալիք խաղում։ 

«Շնորհավորում եմ իմ թիմին այսօրվա ելույթի և ցուցադրած խաղի համար։ Նաև շնորհավորում եմ «Օլիմպիա»-ին արդար խաղի համար։ Այս հաղթանակը շատ կարևոր էր։ Եվ, ինչպես ասացի երեկ, այս դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում։ Մեր մոտեցումը կլինի այնպես, ինչպես այսօրվա խաղում էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սանդրո Պերկովիչը: 

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա»-ի հետ ու առավելության հասավ 4-1 հաշվով: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին, Աբովյանի քաղաքային մարզադաշտում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում