Հայաստան

ԿԳՄՍ նախարարն ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներ

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարն ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը, դասվարների կողմից դասավանդվող առարկայացանկին, դասագրքերին և մասնագիտական զարգացման վերապատրաստումներին: 

«Առաջարկներ են հնչել գնահատման համակարգի բարելավման, ուսուցիչների իրավունքների պաշտպանության, աշխատաժամանակի, աշխատանքային հարաբերությունների կարգավորման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ»,-նշել է նախարարությունը: 

Գերատեսչության փոխանցմամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` ընդգծելով, որ ներկայացված հարցերը կուսումնասիրվեն և օրենսդրության շրջանակում կտրվեն համապատասխան լուծումներ: 

Նշվում է, որ նախարարը նաև կարևորել է ուսուցչական համայնքի կողմից հստակ առաջարկների և մասնագիտական դիտարկումների ներկայացումը, որոնք հաշվի կառնվեն համապատասխան կարգավորումների մշակման ժամանակ: 

«Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպման գործընթացը լինելու է շարունակական՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Դիմելու հնարավորություն ունեն ոչ միայն գործող ուսուցիչները, այլև այն քաղաքացիները, որոնք նախկինում աշխատել են որպես ուսուցիչ, ունեն համապատասխան որակավորում կամ պարզապես ցանկություն ունեն զբաղվելու մանկավարժական գործունեությամբ»,-հայտնել է ԿԳՄՍՆ-ն։ 

Նախարարությունը տեղեկացրել է, որ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում