Կառավարությունը 3 մլն 250 հազար դոլար կհատկացնի ամերիկյան ընկերությանը՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ՀՀ շահերը պաշտպանելու համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը 3 մլն 250 հազար դոլար կհատկացնի Ամերիկայի Միացյալ նահանգներում գործող Arnold & Porter ընկերությանը ՝ ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում  Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովման նպատակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: 

Նշվում է, որ Arnold & Porter ընկերությունը հատկապես ներդրումային արբիտրաժային վարույթների շրջանակներում պետությունների շահերի պաշտպանության գործերով հաջողել է վերջին 60 որոշումներից 53-ում (հաջողություն շուրջ 93% դեպքերում): 

Ընկերությունը նշված գործում ՀՀ շահերը ներկայացնելու համար առաջարկել է ընդհանուր 3.250.000 ԱՄՆ դոլար, ինչը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը, փորձագիտական ծախսերը, արբիտրաժային վարույթի ծախսերը, թարգմանչական ու տպագրական ծախսերը և այլ վճարներ (ճանապարհածախս և կացարան) և այլն։ 

2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացմանը միտված նախագիծ։ Մինչ այդ ՀԷՑ-ի պետականացման անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

2025 թվականի հուլիսի 18-ին, հիմնվելով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի վրա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ էր նշանակել Ռոմանոս Պետրոսյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ 

ՀԷՑ-ի սեփանակատերերը դիմել են Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ վիճարկելով ՀՀ իշխանությունների՝ վերը նշված որոշումները։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան