Քաղաքականություն

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

Հայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության և պատերազմի, ես ավելի մեղմ կասեմ՝ խաղաղության և ոչ խաղաղության միջև։ Եվ նաև սա է պատճառը, որ ես իմ երկուշաբթի օրվա ուղերձում հստակ արձանագրեցի, որ այս հաստատված խաղաղությունը ամենօրյա խնամքի կարիք ունի, և դա մի գործ է, որը պետք է անենք բոլորով, յուրաքանչյուրս մեր տեղում, այդ թվում՝ քաղաքացիները, այդ թվում՝ քաղաքական իրենց դիրքորոշումներում կողմնորոշվելիս»,- նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրչ ճամբարից հնչած հայտարարություններին, թե իրենք իշխանության գալու դեպքում հրաժարվելու են Վաշինգտոնի համաձայնություններից։ 

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել էր, որ համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, որ  Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում